Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի «որոշում կայացնողներին» թույլատրել իր մարդասիրական ավտոշարասյուներին օգնել խաղաղ բնակչությանը: Այս մասին ասվում է տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
«Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս չի կարողանում հումանիտար օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ՝ Ակնայով (խմբ.):
Կազմակերպությունը կոչ է անում որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական հումանիտար գործողությունները այդ տարածքում:
ԿԽՄԿ-ի աշխատանքը խիստ մարդասիրական է։ Մեզ ոգևորում է այն փաստը, որ ԿԽՄԿ-ն վերջին մի քանի օրվա ընթացքում կարողացավ տարհանել 24 հիվանդի Լաչինի միջանցքով՝ ապահովելով նրանց անհրաժեշտ բուժօգնությունը:
ԿԽՄԿ-ն շարունակում է իր երկկողմ երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել իր մարդասիրական աշխատանքը, երբ այդպիսի կոնսենսուս գտնվի»,- ասված է հայտարարության մեջ: