Ես 2018 թվականին մի հայտարարություն արել եմ՝ առանց դրա մանրամասների մեջ մտնելու:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Նիկոլ Փաշինյանը ու պատմեց, թե ինչ է ասել 2018-ին։
«Ես ասել եմ՝ Հայաստանն ունի պատմական ցիկլ. աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակի բերումով մենք ձեռք ենք բերում պետականություն՝ շատ դեպքերում այդ պետությունը որպես նպատակ չունենալով: Այսինքն, ստացվում է էդպես, որ մենք ունենում ենք պետություն, իսկ շատ հաճախ՝ ի սկզբանե մեր նպատակների ամենակենտրոնում չունենալով պետությունը: Իսկ հետո աշխարհաքաղաքական իրադարձությունների և տրամաբանությունների փոփոխության հետևանքով կորցնում ենք էդ պետությունը: Եվ մեր խնդիրը շատ ավելի բարդ էր՝ հաղթահարել էս ցիկլը: Ես սրա մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ։ Եւ էս առումով տարածաշրջանում մեր հարաբերություններն ունեն առանցքային նշանակություն»,-ասաց նա։