Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

16:38, 25 հուլիս 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: