Հետևեք մեզ։

Ձե՞ռք եք առնում, Հայաստանի տված 150 մլրդ դրամի փոխարեն գոնե թող բաղչան վարեին, բադրջան ցանեին, հերիք եղավ, բոլ եղավ. Փաշինյան (տեսանյութ)

17:47, 25 հուլիս 2023
Ձե՞ռք եք առնում, Հայաստանի տված 150 մլրդ դրամի փոխարեն գոնե թող բաղչան վարեին, բադրջան ցանեին, հերիք եղավ, բոլ եղավ. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը կրկին հնչեցրեց արցախցու հարցը՝ ուղղված Փաշինյանին:


«Ձեր կինը ուտելիքը դնում է ի ցույց և չգիտեմ դրանով ինչ է ուզում ասած լինել:Ակսօր Արցախում հացի խնդիր կա, ձեր կնոջ նկարած բերք ու բարիքը այստեղ գրեթե չկա: Բայց մենք գիտենք  հանուն ինչի ենք մեր Արցախում: Մենք պայքարելու ենք մեր հողի համար: Գիտենք նաև՝ ով է մեզ հարցրել այսօրվան: Ամենակարևորը՝ ես, որպես Արցախի քաղաքացի, Ձեզ չեն տվել լիազորություն Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:


Ինչ ուտելիք է ցույց տվել. մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ: Հիմա ինչ-որ մեկն ուզում է ասի, որ հուլիս ամսին Ղարաբաղում պամիդոր չկա, բադրջան չկա, բամիա չկա՞: Իսկ ինչի՞ չկա, կներեք: Բամիան որ աճել է, դրա վրա ոչ բենզին ենք ծախսել, ոչ սալյարկա: Ոնց կարող է չլինել: Գոնե ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ վերջին շրջանում բավարար միջոցներ է հատկացրել, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն, թոշակները, նպաստները վճարվեն, աշխատավարձերը վճարվեն: Կարծում  եմ, որ ԼՂ կառավարությունն էլ ջանքեր է գործադրել, որ հողերը մշակվեն: Այսինքն այդ ինչ է ցույց տվել, սև խավիա՞ր է եղել այնտեղ, էկզոտիկ ուտելիքներ են եղե՞լ: Ոչ մի կերպ չեմ ընդունում:


Էս ինչ պատվերով քարոզչություն է: Մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք: Ղարաբաղը վերջին 30 տարվա ընթացքում երբեք այդքան աջակցություն չի ստացել, որքան հիմա: Մի մտեք էդ թեմաների մեջ: Այդ նույն բարբառով երիտասարդներ պատերազմի ժամանակ սրճարաններում էին:
Այսինքն կանխավարկածն այն է, որ Հայաստանում բադրջան ու բամիա պիտի չունենա՞ն: 


Ի՞նչ եմ խնայել ես, իմ ընտանիքը, ՀՀ-ն և ժողովուրդը Ղարաբաղի համար: Կարո՞ղ եք նշել որևէ մի բան: Էս մուննաթը ինչի՞ համար է: Էս ի՞նչ թել եք թելում: 
Գնայիք բոստանում բադրջան ցանեիք, 150 մլրդ ենք Ղարաբաղ ուղարկել:


Բա որ ԼՂ-ում բադրջան չկա, ԼՂ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, բա Հայաստանի տված հարյուր միլիարդավոր դոլարները ոնց են օգտագործել, որ բադրջան չկա: 150 միլիարդ է, 120 միլիարդ է, ոնց են օգտագործել էդ փողերը: Ձեռք եք առնում: Թող ուրեմն ոմանք գնային, բաղչան վարեին, բադրջան ցանեին, 150 մլրդ դրամի փոխարեն գոնե: Թե դա էլ պիտի Արարտյան դաշտում վարեն, ցանեն, աճացնեն, ուղարկեն: Հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց Փաշինյանը: