Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու հարևանությամբ բախվել են 2 մարդատար ГАЗель և Lexus GX մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Սևան» բժշական կենտրոն, մի մասը՝ «Գավառ» բժշկական կենտրոն։