ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է կառուցողականորեն բանակցել Բաքվի հետ.
«Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, որոշ հարցերում՝ համաձայնության գալու հեռանկարներ, բայց կան խնդիրներ, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են»,- ասել է նա:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ իրավիճակը տեղում, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բարդացնում են բանակցությունները։
«Իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետին: Եթե մենք չկարողանանք լուծում գտնել, Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, ապա հումանիտար աղետը բացասական հետեւանքներ կունենա բանակցային գործընթացի վրա»,- ասել է նա: