Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի ղեկավարների հետ ունեցած բանակցությունների ժամանակ։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն կողմ է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հարգմանը և իրականացմանը։
«Մենք բարձր ենք գնահատում, որ մեր ադրբեջանցի ընկերները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Դա հիմնական խնդիրներից մեկն է»,- ասել է Լավրովը: