Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությանը՝ կապված տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետ։
«ԿԽՄԿ-ի հետ ադրբեջանական կողմի քննարկումներից հետո, պահպանելով անհրաժեշտ կանոնները, պայմաններ են ստեղծվել, որպեսզի հայ բնակիչները շարունակեն հատել սահմանային կետը ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական նպատակներով, և օրվա ընթացքում տասնյակ հայ բնակիչներ անցել են սահմանային կետով երկու ուղղություններով։
Աջակցություն է առաջարկել Ադրբեջանը՝ օգտագործելով «Ստեփանակերտ-Ակնա» (խմբ.) ճանապարհը՝ ավելի մեծ քանակությամբ դեղերի և բեռների փոխադրման և առաքման համար։ Սակայն հայկական կողմը պնդում է հրաժարվել այս ճանապարհից։
Հայկական կողմի հակադրությունը ձեռնարկված քայլերին և Ադրբեջանի աջակցության մտադրությունը, ինչպես նշված է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» պնդումները քաղաքական շահարկման միջոց են։
Կարևոր է պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մարդասիրական մանդատը և չչարաշահել այն քաղաքական նպատակներով»,- նշվել է ԱԳՆ հայտարարության մեջ։