Հետևեք մեզ։

Սա վերջնական հանձնվելու պես մի բան է դառնալու, պետք է պայքարել, փրկել Արցախը, փրկել մեզ. Հայկ Պետրոսյան

10:22, 26 հուլիս 2023
Սա վերջնական հանձնվելու պես մի բան է դառնալու, պետք է պայքարել, փրկել Արցախը, փրկել մեզ. Հայկ Պետրոսյան

Հումորիստ Հայկ Պետրոսյանը երեկ մասնակցում էր հաջակցություն Արցախի կազմակերպված հանրահավաքին:

Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանը 2018 թվականին մասնակցել է հեղափոխությանը և իր զրույցներից ընթացքում նշել, որ հայրենիքի համար լավագույնը տեսնելով է մասնակցել հեղափոխությանը:

«Ես շատ կուզեի, որ խաղաղ տարբերակ լիներ լուծման համար, բայց ինչքան ես եմ հասկանում, այսօր դա հնարավոր չէ:

Պետք է փորձել միավորվել, հասկանալ, որ պայքարը հավերժ է, հասկանալ իրար, ներել, լսել և մեկս մյուսին ձեռք մեկնել և ձեռք մեկնել Արցախին, պայքար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Պետրոսյանը:

Արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում, Հայկ Պետրոսյանը նշեց՝ բացասական է վերաբերում դրան. «Կռվի ժամանակ տակտիկական նահանջ հասկացողություն կա, բայց սա տակտիկական նահանջ չէ, սա վերջնական հանձնվելու պես մի բան է դառնալու: Մենք թշնամի ունենք, որը դպրոցից սովորեցնում է, թե ինչպես պետք է մեծանալ և հայերին սպանել: Մի հատ խորացեք էդ մտքի մեջ»,- ասաց նա և հավելեց՝ պետք է պայքարել, փրկել Արցախը, փրկել մեզ: