Հետևեք մեզ։

«Ո՞ւր են անհետ կորած զինծառայողները». անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը, պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

10:35, 26 հուլիս 2023
«Ո՞ւր են անհետ կորած զինծառայողները». անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը, պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանք կրկին փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց հատվածը։

Ծնողներից մեկը նշեց՝ հարց ունեն. «Ո՞ւր են անհետ կորած զինծառայողները», ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ու իրենց հարցերն ուղղել: