Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները շարունակում են փակ պահել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Այդ ընթացքում ծնողներից մեկին մոտեցավ մի տարեց տղամարդ՝ հարցնելով՝ ուր է նրա որդին.
«Որտե՞ղ է քո երեխան»,- ասաց տղամարդը, ինչին ի պատասխան ծնողը պատասխանեց՝ Ադրբեջանում:
«Է գնա Ադրբեջան, Բաքու, ինչի ես եկել էստեղ»,- ասաց տարեց տղամարդը:
«Ինչի գնամ Բաքու, Բաքո՞ւն է տարել իմ երեխուն»,- ասաց զինծառայողի մայրը:
Ոստիկանները հեռացրեցին տարեց տղամարդուն: