Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ֊ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Սարգսյանն ասաց, թե հումանիտար օգնության բեռնատարները 19-ն են, դրանցում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք, դեղորայք չկա։
Չնայած Սարգսյանի հայտարարությանը, թե դեղորայք չկա, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը ասաց՝ 9 տոննա դեղորայք է ուղարկվում:
Նա նաև հրապարակեց պարենի և դեղորայքի մասով ամբողջական ցանկն ու ծավալը, որ ուղևորվեց դեպի Կոռնիձոր:
Ըստ այդմ՝ 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք: