Turkish Airlines-ի ուղևորն ինքնասպան է եղել Ստամբուլից Մարաքեշ չվերթն իրականացնող ինքնաթիռում։ Այս մասին, հայտնել են ավիաընկերությունից։
«TK619 չվերթի անձնակազմը կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ օդ բարձրանալուց անմիջապես հետո զուգարան մտած ուղևորը երկար ժամանակ դուրս չի եկել այնտեղից: Ջարդել են զուգարանի դուռը ուղևորին դորս բերելու համար, փորձել են առաջին օգնությունը ցուցաբերել, բայց կյանքըւ փրկել չի հաջողվել»,- հայտնել են Turkish Airlines-ի մամուլի ծառայությունից։
Դեպքից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ալժիրում։
Turkish Airlines-ի ուղևորն ինքնաթիռի զուգարանում ինքնասպան է եղել
12:25, 26 հուլիս 2023