MediaHub-ի տեղեկություններով՝ իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա երեխային թողած կնոջը: Գյուղի բնակիչներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ պարզվել է՝ կինը մատուռի հարևանությամբ է ապրում, այսինքն՝ նույն գյուղի բնակիչ է: Կինն ապրում է որդիների և թոռների հետ:
Երբ վերջինիս հայտնաբերել են, նա ինքնախոսոտվանական ցուցմունք է տվել և ասել, որ ամաչել է իր տարիքում` 56 տարեկանում երեխա ունենալուց, քանի որ իր հետ ապրում են տղաներն ու թոռները: Դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին:
MediaHub-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հաստատել են լուրը և տեղեկացրել, որ այս պահին քննչական գործողություններ են ընթանում:
Կայքի տեղեկություններով՝ Շողիկ Մ.-ն քննչականում հայտնել է, որ hղիության մասին ոչ ոք չի իմացել:
Երեխան ծնվել է վաղաժամ՝ հղիության 6-րդ ամսում: Նույն օրը երեխան, ցավոք, մահացել է՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։ Ոստիկանները նշված վայրում մատուռի հարևանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի, որը հիվանդանոցում մահացել էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։