Հետևեք մեզ։

Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունը հասել է Սիսիան. 1-1,5 ժամ անց այն կհասնի Կոռնիձորի սահմանային հատված

15:44, 26 հուլիս 2023
Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունը հասել է Սիսիան. 1-1,5 ժամ անց այն կհասնի Կոռնիձորի սահմանային հատված


Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատար, հասել է Սյունիք մարզ՝ Սիսիան համայնք: 1-1,5 ժամ անց հումանիտար բեռը կհասնի Կոռնիձորի սահմանային հատված: Այս մասին հայտնում է Առաջին լրատվականը, որը ուղիղ եթերով հեռարձակում է բեռի տեղափոխման ընթացքը:

Հիշեցնենք, որ բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:

Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված: