Էջմիածնի քիմիկների զորամասից 44-օրյա պատերազմին մասնակցած և անհետ կորած զինծառայողների ծնողները, ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտից փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Ծնողներից Անահիտ Ադոյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ առավոտից փողոցը փակել են, բայց դեռ որևէ պատասխան չկա։
«Էնքան են վախենում, մենք ոչ գել ենք, ոչ գազան ենք, մենք մարդ ենք, մենք մայր ենք, իրենք պարտավոր են մեզ հետ հանդիպել, իսկ ԱԱԾ տնօրենը վախից, չգիտեմ ինչից․․․ իր տեղակալը հանդիպեց։ Մեզ պետք չէ, որ Սանամյան Դավիթը հանդիպի, ես չունեմ Սանամյան Դավիթի հետ հանդիպման հարց, ես ունեմ Աբազյանի հետ հանդիպում, բայց էսօրվա մեր հանդիպումը պիտի լինի անպայման վարչապետ Փաշինայնի հետ։ Մենք ուրիշին չենք ուզում տեսնել»,-ասաց տիկին Անահիտը։
Հարցին՝ իրենք որևէ դիմում գրե՞լ են Նիկոլ Փաշինայնին այդ հարցով, անհետ կորած զինծառայողի մայրն ասաց․ «Ի՞նչ դիմում, ո՞ւմ դիմում ներկայացնենք, ո՞ւմ։ Իրենք դիմումո՞վ տարան մեր երեխեքին․ քիմիկներին հակագազով տարան լցրեցին Զանգելան՝ (Կովսական) գրաված տարածք, դիմո՞ւմ կար էդտեղ։ Քիմիկը հակագազով գնա պատերա՞զմ։ Թող մի զենք տային, մի հատ թող տեխնիկա հետները գնար»։
Մանրամասն՝ տեսանյութում․