Հետևեք մեզ։

Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

15:50, 26 հուլիս 2023
Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

Բաքվի զինդատախազությունը տեղեկություն է ստացել զինծառայող սպա Իլքին Ալաքբարովի ինքնասպանության մասին։

Հաղորդվում է, որ ստացված տեղեկատվության հիման վրա Բաքվի զինդատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, ինչպես նաև այլ գործողություններ են իրականացրել։

Բաքվի զինդատախազությունը ինքնասպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել: