Հետևեք մեզ։

Առողջապահության նախարարությունը տեղեկություն է հայտնել խաչմերուկում վրաերթի ենթարկված պարեկի վիճակի մասին

16:10, 26 հուլիս 2023
Առողջապահության նախարարությունը տեղեկություն է հայտնել խաչմերուկում վրաերթի ենթարկված պարեկի վիճակի մասին
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել։