Հետևեք մեզ։

Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման համար փնտրվում է պաշտոնյա, իսկ ծնողներն ասում են՝ հանդիպում են պահանջում հենց Փաշինյանի հետ (տեսանյութ)

16:48, 26 հուլիս 2023

Քիմիկների զորամասից 2020 թվականի 44-օրյա պետարազմին մասնակցած և անհետ կորած զինվորների ծնողները այսօր առավոտից փակել են Բաղրամյան պողոտան ու պահանջում են Նիկոլ Փաշինայնի հետ հանդիպում։ Բայց անցել են ժամեր, սակայն նրանց պահանջը դեռ չի կատարվել։ Hayastan.news-ը տեղեկացավ, որ իշխանություններն այս պահին ուղիներ են փնտրում՝ իրավիճակը խաղաղ ճանապարհով, առանց ուժ կիրառելու կարգավորելու, բայց դեռ չի ստացվում։

 

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ այս պահին նրանք որևէ պատասխանատու պաշտոնյա են ուզում գտնել, որը կընդունի ծնողներին, սակայն չեն գտնում, քանի որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն արձակուրդում է, իսկ նրա տեղակալի հետ հանդիպում ծնողները չեն ուզում, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նույնպես արձակուրդում է, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, ասացին, նրանց ընդունելու մտադրություն չունի՝ պատճառաբանելով իր խիտ գրաֆիկը։

Այս պահին մտածում են գոնե ԲԴԽ նախագահի հետ հանդիպման մասին՝ հաշվի առնելով, որ անհետ կորածների խնդիրը նաև դատական համակարգի հետ է առնչվում, սակայն ԲԴԽ-ի հետ էլ այս պահին հանդիպում դեռ չի ստացվում կազմակերպել։ Ծնողներից մեկը Hayastan.news-ի հարցին՝ իրենք պատրա՞ստ են այլ պաշտոնյանի հանդիպել, ասաց՝ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ են ուզում հանդիպել և կմնան այնքան, մինչև Փաշինյանն իրենց ընդունի։

 

Ծնողների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ