Հետևեք մեզ։

Հիքմեթ Հաջիևը Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպմանը կոչ է արել պաշտոնական Դելիին՝ վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը

16:56, 26 հուլիս 2023
Հիքմեթ Հաջիևը Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպմանը կոչ է արել պաշտոնական Դելիին՝ վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը

 

Այն ժամանակ, երբ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, Հնդկաստանի կողմից զենքի մատակարարումը հանգեցնում է Հայաստանում իրավիճակի ռազմականացմանն ու սրմանը և խոչընդոտներ ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար։ Այս մասին հուլիսի 26-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ 


Հիքմեթ Հաջիևը Հնդկաստանի դեսպանին կոչ է արել պաշտոնական Դելիի ուշադրությունը հրավիրել ադրբեջանական կողմի մտահոգությունների վրա և վերանայել Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Հնդկաստանի որոշումը։