Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Իր ուղերձում Սամվել Ավետիսյանը տեղեկացրել է, որ ստանձնած պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու։
«Այսպես ասած՝ իմ մեջքի ետևում առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի՝ դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ գործընթացը գաղտնի է»,- իր ուղերձում նշել է Ավետիսյանը:
Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։