Հետևեք մեզ։

Ադրբեջանում այսօր երկրորդ զինծառայողն է ինքնասպան եղել

17:10, 26 հուլիս 2023
Ադրբեջանում այսօր երկրորդ զինծառայողն է ինքնասպան եղել

Ադրբեջանում այսօր արդեն երկրորդ զինծառայողն է ինքնասպան լինում: Գուբադլիի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել զինծառայող Թելման Այուբովի ինքնասպանության մասին:

Գուբադլիի զինվորական դատախազությունը զննել է դեպքի վայրն ու դիակը, ինչպես նաև այլ գործողություններ իրականացրել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ սպա Իլքին Ալաքբարովը ինքնասպան է եղել։