Հետևեք մեզ։

«Ուրիշ ճանապարհ չկա, խաղն ավարտված է». Հաջիևը՝ ՀՀ-ից հումանիտար օգնության՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխման մասին

20:02, 26 հուլիս 2023
«Ուրիշ ճանապարհ չկա, խաղն ավարտված է». Հաջիևը՝ ՀՀ-ից հումանիտար օգնության՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխման մասին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերի իր էջում գրառում է արել ՀՀ-ից Արցախին ուղարկված հումանիտար օգնության վերաբերյալ:

«Հանուն ցուցադրության Լաչինի անցակետ  բեռնատարներ բերելու փոխարեն Հայաստանը պետք է դադարեցնի իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ և դադարեցնի ԼՂ-ի (խմբ.) ֆինանսավորումը»,- գրել է Հաջիևը, ապա հավելել. «Միջազգային հանրությունը պետք է հստակ ազդակ ուղարկի Ակնա-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակիչների Ադրբեջանին վերաինտեգրման վերաբերյալ»: