Հետևեք մեզ։

Հումանիտար բեռով բեռնատարները հասել են Կոռնիձոր, Ալիևի ներկայացուցիչն ասում է՝ կարող են օգտագործել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը

20:15, 26 հուլիս 2023
Հումանիտար բեռով բեռնատարները հասել են Կոռնիձոր, Ալիևի ներկայացուցիչն ասում է՝ կարող են օգտագործել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը

Հայաստանից Արցախ ուղևորվող՝ հումանիտար բեռով բեռնված բեռնատարները հասել են Կոռնիձոր։

Կապ է հաստատվել ռուս խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի վերջինիս միջոցով կատարվի բեռի փոխադրումը։

Միևնույն ժամանակ պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է՝ «Ակնա-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհը կարող է օգտագործվել բեռներ տեղափոխելու համար»: