Պետք է երկկողմանի՝ և Աղդամի, և Գորիսի կողմից սկսվի առևտուր, սա լինելու է՝ ուզենք, թե չուզենք։
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով՝ Արցախում օդապարիկով վայրէջք կատարածները կարծում են, որ ցույցով կարող են փոփոխություններ անել․«Սշխարհում օրական երևի 200 հազար մարդ սովից է մահանում, իսկ միջազգային հանրությունը դրան ուշադրություն չի դարձնում։ Այս ցույցերը միջազգային աշխարհի համար մեկ է, Ադրբեջանն էլ Թուրքիայի աջակցությամբ գնալու է առաջ»։
Նա Արցախի իշխանություններին հորդորել է հրաժարվել միջնորդներից և բանակցել Ադրբեջանի հետ:
«Մենք չպետք է մտածենք, որ գնում ենք դեպի կախաղան։ Մենք կարող ենք գտնել ոսկե միջին առանց միջնորդների։ Չգտնելու դեպքում գերտերությունները կօգտվեն և կհասնեն պատերազմի, սա պետք է գիտակցեն Արցախում և Ադրբեջանում։ Իսկ ուժերը, որոնք փորձում են դիվիդենդներ շահել, պետք է քոքից կտրվեն։ Մենք գնալու ենք դրան, պարզապես ժամանակ է պետք, որպեսզի երիտասարդներն ամեն ինչ հասկանան»-,ասել է նա: