Հետևեք մեզ։

Հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահները արձագանքեն․ Վարդան Սարգսյան

22:45, 26 հուլիս 2023
Հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահները արձագանքեն․ Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Սարգսյանը հայտնեց` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ. «Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի կազմակերպվի հումանիտար  բեռների տեղափոխումը  Լեռնային Ղարաբաղ, այս պահին դեռ  չունենք հստակ արձագանք. սպասում ենք պատասխանի: Լրացուցիչ զարգացումների դեպքում արդեն հավելյալ կտեղեկացնենք»:

Վերլուծական