Հանրային ՀԸ-ի եթերում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարության մասին, թե Բրյուսելում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Ադրբեջանի իշխանությունը փորձում է հրատապ գործողություն անել, հրավիրում է դեսպաններին և պատմում է, որ պատրաստ է թույլ տալ բեռներ տեղափոխել, բայց Բրյուսելում պայմանավորված ճանապարհով, դա սուտ է»,- ասաց Մարուքյանը։