Հունիսի 27-ին, ժամը 04։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի Բյուրական գյուղում այրվում է երկհարկանի տուն․ կա տուժած։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տան երկրորդ հարկում և տանիքում. երկրորդ հարկում հայտնաբերվել է Ե․ Պ․-ի (ծնված 1974 թ.) դին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։28-ին, մարվել՝ 05։58-ին։ Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը (մոտ 40 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 4 գմ հատված: