Հետևեք մեզ։

Ցավալի է տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ Ջոզեֆ Բորելի մոտեցումը. Հաջիզադե

11:06, 27 հուլիս 2023
Ցավալի է տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ Ջոզեֆ Բորելի մոտեցումը. Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հաջիզադեի խոսքերով՝ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և Հայաստանի հետ խաղաղ գործընթացի բանակցություններում։

«Այնուամենայնիվ, տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ հուլիսի 26-ի հայտարարության մեջ Ջոզեֆ Բորելի մոտեցումը, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա, ցավալի է:

«Պետք է պարզ լինի, որ Արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումների բացահայտ սխալ մեկնաբանումը ոչինչ չի տա: Հուլիսի 6-ի որոշումը, որը վերահաստատեց իր սահմանները վերահսկելու Ադրբեջանի իրավունքը և ապացուցեց, որ Լաչինի սահմանային հսկիչ անցակետը հանելու Հայաստանի պահանջն անհիմն է, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից իր անվտանգության պաշտպանությունը օրինական միջոց է։

Հարյուրավոր մեքենաներ, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենաները, ցերեկային ժամերին անցել են Լաչինի ճանապարհով։ Անգամ Ադրբեջանի կողմից Լաչինի սահմանային անցակետի ստեղծումից հետո օրվա ընթացքում երկու ուղղություններով անցումն ապահովվել է կանոնակարգված և թափանցիկ։ Չնայած հունիսի 15-ին Լաչինի անցակետի վրա կատարված զինված հարձակմանը, մաքսանենգության փորձերին, ինչպես նաև հուլիսի 26-ին «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ ուղարկելու սադրանքին, ադրբեջանական կողմը շարունակել է համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է մեծ բեռներին, ապա Ադրբեջանը առաջարկ է արել օգտագործել Ակնա-Ստեփանակերտ (խմբ.) և այլ այլընտրանքային ուղիներ։

Չնայած միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և ԿԽՄԿ-ի կողմից այս առաջարկի դրական ընդունմանը, հայկական կողմը կանխում է ապրանքների տեղափոխումը»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ:

Վերլուծական