Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում նրանց կարգավիճակին և պատասխանատվությանը:
Այսպիսով, սույն որոշմամբ՝ 206 դատավորի աշխատավարձը կբարձրանա շուրջ 60 տոկոսով:
Նշվում է, որ հավելում է սահմանվել նաև հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, վերանայվել են նաև Վճռաբեկ դատարանի և ՍԴ դատավորների վարձատրության չափերը: