Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռուսաստանը, որը եռակողմ համաձայնագրի կողմ է, պետք է կատարի իր պարտավորությունները։
«Ռուսաստանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կողմ է, ոչ թե միջնորդ։ Նա կա՛մ պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը, կա՛մ հայտարարի, որ ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները և դիմի միջազգային հանրությանը։
Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը կկորցնի ողջ Հարավային Կովկասը։
Պուտինը պետք է ընտրի, եկել է որոշում կայացնելու ժամանակը»,- գրել է Պետրոսյանը։