ԱՀ ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև, միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը: Այս մասին ասված է Շարժման ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։ Հանրապետությունում տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։
Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին, ժամը 18:00-09:00 ՝ 097 27 22 55 հեռախոսահամարին, որը կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին»։