Հետևեք մեզ։

Մեր ԱԳ նախարարը ոչ թե 360 տոննա բեռի, այլ միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի. Մարուքյանը նշեց՝ հարցը բարձրացվել է

15:56, 27 հուլիս 2023
Մեր ԱԳ նախարարը ոչ թե 360 տոննա բեռի, այլ միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի. Մարուքյանը նշեց՝  հարցը բարձրացվել է

 

Մենք որևէ քայլ չկա, որ ասենք՝ չենք արել, որ դա չապացուցենք և դա շատ ակնհայտ է։ Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, հումանիտար մակարդակում ևս։ Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են նոյեմբերի 9-ի ստանձնած մեր պարտավորություններին։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը շեշտեց, որ բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամը օր օրի ավելի է խորանում. «Պետք է շարունակենք մեր գործողությունները, ես հույս ունեմ, որ կհաջողվի բեռները փոխանցել խաղաղապահ ուժերին»,- ասաց Մարուքյանը։

Հարցին՝ Արարատ Միրզոյանը Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ հումանիտար օգնության վերաբերյալ կողմերին հայտնե՞լ է, Մարուքյանը նշեց. «Մեր նախարարը ոչ թե 360 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի, որը, բնականաբար, բարձրացվել է և քննարկվել է հանդիպման ժամանակ»։