Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ տաւոկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի թվիթերյան գրառումներին, մասնավորապես, որ «թե խաղն արդեն ավարտված է»:
«Հաջիևի հայտարարությունը դիվանագետի հայտարարություն չէ։ Եթե հարյուր հազարավոր մարդկանց կյանքի հարցը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա թողնում են միջազգային հանրության խղճին։ Ինտերգման վերաբերյալ. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարելու հնարավորություն ունի, թող բանակցեն իր ասածի շուրջ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կորոշեն՝ իրենք ինչ են ուզում։ Ասում է՝ խաղն ավարտված է, դե գնացեք, բանակցեք, ասեք մարդկանց, Թվիթերում չեն բանակցում»,- ասաց Մարուքյանը: