Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին։ Այս մասին թվիթերյան իր բլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը՝ հավատացնելով, թե բաց է Լաչինի միջանցքը՝ դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար», - գրել է նա Թվիթերում։