Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին։
Հիքմեթ Հաջիևը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ դնի Լաչինի ճանապարհի շուրջ միջազգային հանրությանը խաբելուն, ապատեղեկատվական խաղերին ու քարոզչությանը։
Ակնա-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհը բաց է և աշխատում է»,- իր գրառման մեջ ասել է Հիքմեթ Հաջիևը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր թվիթերյան օգտահաշվում գրել էր.
«Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին։ Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը՝ հավատացնելով, թե բաց է Լաչինի միջանցքը՝ դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար»: