Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կհեշտացնի ռուսական ապրանքների առաքումը Աֆրիկա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վլադիմիր Պուտինի խոսքով` Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված է տրանսպորտային և լոգիստիկ հոսքերի վերահղման մեջ դեպի աֆրիկյան երկրներ։
«Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը մենք մշակում ենք, նպատակ ունի ապահովել ռուսական ապրանքների մուտքը Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս, որտեղից նրանք կարող են հասնել ամենակարճ ծովային ճանապարհին՝ ներառյալ Աֆրիկայի մայրցամաքը։ Այս միջանցքը կարող է օգտագործվել նաև հակառակ ուղղությամբ՝ աֆրիկյան ապրանքները ռուսական շուկա հասցնելու համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը։