Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ինստագրամյան իր էջում նոր ակնոցով նկար էր հրապարակել՝ կից գրելով․ «Սազո՞ւմ ա»։ Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այս օրերին գտնվում է արձակուրդում, և տվյալ լուսանկարն արել է արտերկրից։
Ազգային ժողովի մեր աղբյուրները հայտնեցին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է որ մեկնած լիներ Իսպանիայի կղզիներից մեկը՝ հանգստանալու, սակայն մենք պարզեցինք, որ այսօրվա հրապարակած լուսանկարն արվել է եվրոպական մեկ այլ երկրում։
Համացանցում որոշակի փնտրտուքից հետո Hayastan.news-ը պարզեց, որ լուսանկարում երևացող Acqua di sardegna oծանելիքի տվյալ խանութը գտնվում է Իտալիայի Սարդինիա կղզու Կալիարի գավառի Էլմաս օդանավակայանում։ Հնարավոր է՝ Ալեն Սիմոնյանն այս կղզու օդանավակայանն ընտրել է որպես տարանցիկ ճանապարհ՝ իսպանական կղզիներ մեկնելու և վերադառնալու համար, ինչպես հայտնում են ԱԺ աղբյուրները։ Համենայնդեպս, նա այս օրերին շրջագայել է Եվրոպայում և վերադարձել։
ԱԺ նախագահի արձակուրդն ավարտվում է հուլիսի 31-ին։
19։35․
Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն արձագանքելով հրապարակմանը Hayastan.news-ին փոխանցեց․ «ԱԺ նախագահի հրապարակված լուսանկարը կես տարի առաջվա է․ գործուղումներից մեկի ժամանակ՝ տարանցիկ օդանավակայանում»։