Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված` Կոռնիձոր:
Այս մասին հայտնում է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ երեկ Արցախ ուղարկված հումանիտար բեռը շարունակում է մնալ Կոռնիձորում։