Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 255 կգ արդյունքով (115+140կգ)։
Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: