Հետևեք մեզ։

Գնալով շատ ավելի ծանրանում է արցախցիներիս վիճակը, խնդրում եմ միջազգային կազմակերպություններին լուծում տալ հարցին․ Ռազմիկ Ամյան

23:46, 27 հուլիս 2023
Գնալով շատ ավելի ծանրանում է արցախցիներիս վիճակը, խնդրում եմ միջազգային կազմակերպություններին լուծում տալ հարցին․ Ռազմիկ Ամյան

Երգիչ Ռազմիկ Ամյանը սոցցանցերի իր էջերում ուղերձ է հղել` Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. 

«Գնալով շատ ավելի ծանրանում է արցախցիներիս վիճակը։ Ինչպես գիտենք, սնունդն էլ է թերի, դեղորայքն էլ է թերի, չգիտես ինչու՝ միջազգային հանրութունը լռում է դրա մասին, լուծումներ չեն կարողանում գտնել։

Այսօր ակնհայտ է, որ ցեղասպանում են մեզ, ցեղասպանում են Արցախիս ժողովրդին։ Հասկանում եմ՝ ինչու համար է այդպես։  Ցանկությունս մեկն է. եթե իմ խոսքը լսելի կլինի աշխարհին, ես երջանիկ կլինեմ։ Խնդրում եմ միջազգային կազմակերպություններին ուշադիր լինել ու այս հարցին լուծում տալ։

Իմ հարազատները գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել։ 

Բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, մեզ բոլորիս՝ համբերություն։ 

Վիճակը շատ վատ է, շատ»։