Դիմացեք, արցախցի քույրեր և եղբայրներ ջան, նման իրավիճակներով Կոսովոյի ալբանացիները անկախություն ստացան, դուք իրենցից հաստատ ուժեղ եք։ Այս մասին ֆեյաբուքի իր էջում գրել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Ջոզեֆ Բորելի հայտարարությունը, որ պետք չէ Աղդամը դիտարկել Լաչինին այլընտրանք, պատահական չէր։ Հումանիտար բեռների արգելումը հանգեցնելու է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի, որ քննարկելու է Հաագայի դատարանի որոշման չկատարման հարցը, ինչն էլ ասուլիսում ակնարկեց ՀՀ վարչապետը»,-գրել է Սարգսյանը։