Հետևեք մեզ։

Ադրբեջանի պաշտպանության երկու փոխնախարարների պաշտոնները վերացվել են

08:46, 28 հուլիս 2023
Ադրբեջանի պաշտպանության երկու փոխնախարարների պաշտոնները վերացվել են

Ադրբեջանի պաշտպանության երկու փոխնախարարների պաշտոնները վերացվել են։ Մինչ այդ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի եւ գլխավոր շտաբի պետի պաշտոնները զբաղեցնում էին փոխնախարարները։

Սակայն, ըստ փոփոխությունների, երկու հաստիքներն էլ վերացվել են և հանվել փոխնախարարների ցուցակից։ Նշենք, որ գեներալ-գնդապետ Քարիմ Վալիևի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո փոխնախարարի և գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր։

Նախարարի տեղակալ և նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովն էր։ Նիզամ Օսմանովի դիրքորոշումը չի հայտարարվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները