Հետևեք մեզ։

«Հայկական կողմը փոխել է հազարավոր ադրբեջանական տեղանուններ Հայաստանի տարածքում»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

11:16, 28 հուլիս 2023
«Հայկական կողմը փոխել է հազարավոր ադրբեջանական տեղանուններ Հայաստանի տարածքում»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները կոպտորեն խեղաթյուրում են բանակցային գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հայկական կողմի հակաադրբեջանական արշավը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը պետք է հասկանա, որ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների իրավունքները երբեք չեն կարող գերակայել տարածաշրջանի ադրբեջանցի բնակչության իրավունքներին, և Ադրբեջանը կիրառում է և կկիրառի միայն հավասար մոտեցում իր տարածքում ապրող տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ։ 

Ադրբեջանցիների արտաքսումը Հայաստանից պատմական փաստ է, ինչպես Խորհրդային Հայաստանի ժամանակ, այնպես էլ 1990-ականներից սկսած հայկական կողմը նպատակաուղղված կերպով փոխել է հազարավոր ադրբեջանական տեղանուններ Հայաստանի տարածքում, ոչնչացրել է Ադրբեջանի հետքերը Հայաստանի տարածքում, ոչնչացրել է պատմական հուշարձանները և դրանով իսկ փորձել է հայկականացնել Ադրբեջանի պատմական հողերը»,- ասված է հայտարարության մի հատվածում։

Վերլուծական