Իլոն Մասկը հայտարարել է, որ շուտով Twitter-ում հասանելի կլինի միայն մուգ ռեժիմը։
Ինչպես նշում է The Verge-ը, այս որոշումը հակասություններ է առաջացրել սոցցանցի օգտատերերի շրջանում, քանի որ շատերի համար շատ ավելի հարմար է հարթակն օգտագործել լուսային ռեժիմում։ Նրանք գրել են, որ սև ֆոնի վրա բաց տեքստն ավելի դժվար է կարդալ: Այս պահինTwitter-ն առաջարկում է մի քանի ռեժիմ՝ կախված օգտատերերի նախասիրություններից։