Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի, հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ կարևոր է տնտեսության և տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային պայմանավորվածությունների իրականացումը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։ Միևնույն ժամանակ մատնանշվել է, որ «Լաչինի ճանապարհի շուրջ և տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին վերջին պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկում»։