Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները

11:50, 28 հուլիս 2023
Ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները

Նախօրեին Հայաստանն Արցախ հումանիտար բեռ է ուղարկել, սակայն 19 բեռնատար արդեն երկրորդ օրն է կանգնած է Կոռնիձորում՝ ադրբեջանական կողմն հումանիտար բեռի այլ ճանապարհ է առաջարկում՝ Ակնան, որն անընդունելի է Արցախի համար։
Ռուս խաղաղապահները դեռ չեն կարողանում լուծել բեռն Արցախ հասցնելու հարցը, ԵՄ դիտորդներն էլ հայտնել են, որ կմնան այդ հատվածում, մինչև հարցի լուծումը։

Այսօր սպասվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված` Կոռնիձոր։

Ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել, թե ինչ է կատարվում այդ հատվածում։

Տեսանյութն՝ այստեղ։