«Ռուս Ա-Ստրոյ» (Սիմֆերոպոլ) և «Լեգիոն» (Սևաստոպոլ) թիմերի մասնակցությամբ մրցաշարի եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ շունը գոլ է խփել։
Երբ հաշիվը 4:4 է եղել, Սիմֆերոպոլի թիմի դարպասապահը հետ է մղել սևաստոպոլցի ֆուտբոլիստի հարվածը, սակայն անսպասելիորեն խաղադաշտ ներխուժած չորքոտանի հարձակվողը որոշել է աջակցել «Լեգիոնին» և գնդակն ուղարկել է դարպասը։ Շան անհավանական գոլը, ցավոք, մրցավարը չի հաշվել, և Սիմֆերոպոլի թիմը դարձել է մրցաշարի հաղթողը։
Տեսանյութն՝ այստեղ։