Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել․
«Սիրելի´ հայրենակիցներ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Աստված պահապան Հայաստան աշխարհին:
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Hayastan.news-ը հայտնել էր, որ Արթուր Թովմասյանը հրաժարական կտա։