Հետևեք մեզ։

Ադրբեջանի իշխանությունները պետք է շատ արագ ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում․ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության թվիթերյան էջում հայերենով գրառում է արվել

12:21, 28 հուլիս 2023
Ադրբեջանի իշխանությունները պետք է շատ արագ ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում․ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության թվիթերյան էջում հայերենով գրառում է արվել

ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունն իր աջակցությունն է հայտնում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը: Դեսպանության թվիթերյան միկրոբլոգում հայերենով հետևյալ գրառումն է արված.

«Իսպանիան աջակցում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը` Լաչինի շրջափակման հետ կապված հումանիտար իրավիճակի մասին: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում շատ արագ և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա»։